Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյանը Պորտուգալիայի հետ հանդիպմանը հրավիրել է 25 ֆուտբոլիստ

Հունիս 03,2015 12:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է Պորտուգալիայի ընտրանուն:
Մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն այդ խաղին նախապատրաստվելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստների, որոնք հունիսի 5-ից 13-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի, խմբի առաջատարի հետ հանդիպմանը կնախապատրաստվեն:
Դարպասապահներ:

Ռոման Բերեզովսկի՝ «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով՝ Միկա», Արսեն Բեգլարյան՝ «Ուլիս»:
Պաշտպաններ:

Ռոբերտ Արզումանյան՝ «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան), Գաել Անդոնյան՝ «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Լեւոն Հայրապետյան՝ «Փյունիկ», Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ», Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան՝ «Փյունիկ», Արթուր Ավագյան՝ «Գանձասար»:

Կիսապաշտպաններ:

Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գեւորգ Ղազարյան՝ «Կերկիրա» (Հունաստան), Մարկոս Պիզելլի՝ «Ակտոբե» (Ղազախստան), Արաս Օզբիլիս՝ «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Ռումյան Հովսեփյան՝ «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյան՝ «Ալմերե Սեթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյան՝ «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Զավեն Բադոյան՝ «Փյունիկ», Կառլեն Մկրտչյան՝ «Փյունիկ», Արթուր Յուսպաշյան՝ «Փյունիկ»:

Հարձակվողներ:

Յուրա Մովսիսյան՝ «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), Ռուսլան Կորյան՝ «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան), Արթուր Միրանյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա):
Հինգերորդ տուրից առաջ «I» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
Պորտուգալիա 4 3 0 1 4-2 9
Դանիա 4 2 1 0 6-4 7
Ալբանիա 4 2 1 0 4-5 7
Սերբիա 4 0 1 2 6-6 1
Հայաստան 4 0 1 3 3-6 1

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930