Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ

Հունիս 04,2015 16:22

ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ:

Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները: Սահմանվել է նաև համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը:

Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութ պարունակող սարքեր փոխադրելու արտոնագիր կամ թույլտվություն կարելի է տրամադրել միայն իրավաբանական անձանց: Ընդ որում, արտոնագրի տրամադրման պահանջներից հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը, կրճատվել ավելորդ վարչարարությունը, ժամանակը և փաստաթղթաշրջանառությունը:

Փաստաթղթաշրջանառության էական կրճատման է հանգեցնելու գործադրի մյուս որոշումը, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի մի շարք դրույթների: Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի է առնվել  զարգացած և զարգացող երկրների ընդօրինակելի փորձը:

Ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բիզնես գործընթացների վերաբերյալ Ազգային կենտրոնի առաջարկությամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով հաստատվել էին պետական գրանցման և պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալները, քանի որ այդ պահանջները սպառիչ սահմանված են համապատասխան օրենքով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930