Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. «Բոլոր նախորդ ընդդիմությունները գործել են հին, փտած համակարգի մեջ». «Հայկական ժամանակ»

Հունիս 09,2015 10:35

Երեկ մի քանի հարց ուղղեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանին։ Վերջինս հայտնի քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի որդին է, միջազգային հարաբերությունների մասնագետ, սովորել է Անգլիայի ու Լեհաստանի համալսարաններում։ Նա նաեւ 2008 թվականին ձեւավորված Համաժողովրդական շարժման աջակիցներից է եղել, չնայած, ինչպես խոստովանեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցել է, քանի որ այլ թեկնածու չկար:

– Ոուբեն, հայրդ ՀՀՇ վարչության անդամ է, ինչո՞ւ չեք անդամակցել այդ կուսակցությանը, այլ ընտրել եք «Քաղաքացիական պայմանագիրը»։

– Հայացքներս, նպատակներս համընկել են «Քաղաքացիական պայմանագրին», ու դրա համար էլ նման որոշում կայացրեցի։ ՀՀՇ-ն ես ընդհանրապես չեմ դիտարկել անդամակցության համար։ ֊

– Ինչո՞ւ:

– Նպատակները, ներքին կաոուցվածքը, գործելաոճը իմ պատկերացումներին չեն համապատասխանում, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ մտել եմ մոտ երեք ամիս առաջ, ավելի ակտիվ եմ եղել վերջին 1.5 ամիսներին։ Ես մտել եմ կուսակցություն, որպեսզի ամեն ինչ անեմ որոշումների կոլեկտիվ ընդունման, ներքին հակակշիռների ստեղծման համար։

– Իսկ հայրդ ինչպե՞ս է վերաբերվել այդ որոշմանը։

– Շատ դրական։

– Մյուս ընդդիմադիր ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը» ինչո՞վ է տարբերվում։

– Ամենաակնառուն սա է. դուք խոսում եք մի երիտասարդի հետ, ով կուսակցության վարչության անդամ է, ով հենց նոր է մտել քաղաքական դաշտ, ունի մաքուր կենսագրություն ու շատ լավ հասկանում է, որ բոլոր նախորդ ընդդիմությունները գործել են հին, փտած համակարգի մեջ, որտեղ չի եղել ժողովրդավարական ու կոլեգիալ որոշումների ընդունում։

Մ. Կ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930