Լրահոս
Օրվա լրահոսը

375 հոգի կտրվել է ֆիզիկայից, 31 դիմորդ՝  20 ստացել

Հունիս 11,2015 16:46

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) տեղեկացավ Ֆիզիկա առարկայի միասնական քննությունների նախնական արդյունքների մասին: Ինչպես մեզ փոխանցեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, ֆիզիկա հանձնելու համար հայտագրվել էր 1863 դիմորդ, քննությանը մասնակցել է 1795 դիմորդ, այսինքն բացակաների թիվը 68 է:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ֆիզիկա առարկայի քննության միջին

միավորը 11,6 է, քննությունից «կտրվել» է  25,07%-ը ( 375 դիմորդ),

7,5-13 միավոր է ստացել  41,90 % -ը (753 դիմորդ), 13-17 միավոր` 24,51 %-ը (439 հոգի): 17-20 միավոր ստացողները կազմում են 12,70 % ( 228 հոգի), առավելագույն՝ 20 միավոր ստացել է 31 հոգի (1,72 %):

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930