Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Ռիգայում

Հունիս 11,2015 19:00

Հունիսի 10-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատվիերեն թարգմանության գրքի շնորհանդեսը: Գիրքը անգլերենից լատվիերեն թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Գրքի շնորդհանդեսին ներկա էին Լատվիայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, Սաեյմայի (խորհրդարան), ԱԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Լատվիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, «Յումավա» հրատարակչության տնօրեն Յուրիս Վիսոցկիսը, ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, վեպի թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Միջոցառման վերջում հանդիսատեսին ներկայացվեցին հայկական մշակույթի գործեր, Լատվիայի հայ ականավոր գործիչ, Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը կատարեց հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, իսկ հայ համայնքի պատանիներն ու երիտասարդները արտասանեցին հայկական բանաստեղծություններ և ժամանակակից երգեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930