Լրահոս
Օրվա լրահոսը

Բակում խաղացող երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հունիս 12,2015 12:27

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սրտի կանգ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս, 2003թ. ծնված Լիլիթը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 11-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային և փորձել օգնություն ցուցաբերել նրան։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930