Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ զգացողություն է ունենում Վահան Բաբայանը Գագիկ Ծառուկյանին կրկին Սերժ Սարգսյանի կողքին տեսնելիս

Հունիս 12,2015 13:03

«Դիմեք Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակներին»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ի՞նչ զգացողություն եք ունենում Գագիկ Ծառուկյանին կրկին Սերժ Սարգսյանի կողքին տեսնելով, այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Այն դիտարկմանը, ինչո՞ւ իր ելույթում մոռացության մատնեց այն իրադարձությունները, որ ԲՀԿ-ն այլընտրանքից դարձավ ընդդիմություն, խմբակցության, կուսակցության ղեկավարներ փոխեց, Վահան Բաբայանը պատասխանեց, թե շրջանցելու միտում ամենևին չունի:

Հարցին ինչու՞ Նիկոլ Փաշինյանի՝ Հովիկ Աբրահամյանին տված հարցի ժամանակ ինքը ստանձնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանի դերը, Վահան Բաբայանն այսպես արձագանքեց. «Ոչ ոք իրավունք չունի իր լիազորություններից  դուրս անիմաստ հայտարարություններ անել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ու խոսել այն մարդկանց մասին, որոնց մասին ինքն ընդհանրապես չի կարող խոսել: Եվ դրա համար նման դեպքերում ճիշտ է միջամտելը, որ խոսեն իրենց ծրագրերի մասին»:

Լրագրողներից հակադարձեցին, թե Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր Գագիկ Ծառուկյանի մասին, ինքը դեռ քաղաքականություն չէր մտել, Վահան Բաբայանը պատասխանեց. «Քաղաքականությունը  մարաթոն չէ, թե ով շուտ պետք է մտնի և դուրս գա: Վազքուղի դուրս չենք եկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930