Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին

Հունիս 13,2015 12:02

 

2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն  աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում: Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար ծաղիկների մյուս քանակն ապահովել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: 2015 թվականի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն  հունիսի 15 ին:

Մայրաքաղաքում շարունակվում է նաև սիզամարգերի թարմացման, ինչպես նաև նոր սիզամարգերի ստեղծման նպատակով Կոտայքի մարզից բուսահողի ներկրման գործընթացը: Նախատեսված 16500 քմ  բուսահողից արդեն  ներկրվել է 7500 խմ-ն :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930