Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի իշխանական օղակներում «գործակալական ցանց» ունենալը. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 16,2015 12:50

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը լրատվամիջոցներին է հասցրել մի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանում գործում է արտասահմանյան գործակալական ցանց, որը ղեկավարում է գեներալ Արզուման Հարությունյանը (ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը): Ընդ որում՝ Շանթ Հարությունյանը հայտնել է նաեւ, թե ինքը ինֆորմացիա ունի, որ Արզուման Հարությունյանը «ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է»։

Որեւէ մեկն, իհարկե, լրջորեն չի հավատում, որ Արզուման Հարությունյանը (կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա) Ադրբեջանի հատուկ

ծառայությունների գործակալ է եւ շաբաթը մեկ, կեղծ մորուքով, որեւէ պիցցայանոցում կոնսպիրատիվ հանդիպումներ է ունենում լրտեսների հետ, թաքուն պիցցայի մեջ խցկում գաղտնի տեղեկություններով միկրոչիպը եւ աշխատավարձը ստանում կոլայի շշի մեջ՝ ճռճռան            մանաթներով։

Խոսքն այդ մասին չէ։ Խոսքը նույնիսկ «ռուսական ԿԳԲ-ի» մասին չէ՝ այդ երկիրն, անկասկած, գործակալական ցանց ունի Հայաստանում (ինչպես եւ աշխարհի ցանկացած այլ երկրում), բայց այդ ցանցը, վստահաբար, ոչ այնքան Հայաստանի դեմ է աշխատում, որքան Հայաստանում գործող այլ երկրների (ասենք՝ ամերիկյան) գործակալական ցանցերի դեմ։

Խնդիրն այն է, թե օրինակ՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի իշխանական օղակներում «գործակալական ցանց» ունենալը։ Ցանկացած երկիր մեկ այլ երկրում նման ցանց է ստեղծում՝ ինֆորմացիա հավաքելու, այն օգտագործելու, տվյալ երկիրն իր ազդեցության գոտում ներառելու եւ ի վերջո լիովին վերահսկելու համար, բայց Հայաստանի ղեպքում դրա կարիքը չկա։ Հայաստանի իշխանություններն ինքնակամ արել են այդ ամենը։ Այսինքն՝ եթե դատելու լինենք արդյունքներով, ՀՀ իշխանական վերնախավի 80 տոկոսը «ռուսական ԿԳԲ-ի գործակալներ» են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930