Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները ձվեր նետեցին հանձնաժողովի շենքի պատերին

Հունիս 17,2015 11:54

Այս պահին իրավիճակը խիստ անկառավարելի է, ոստիկանները նույնիսկ հրելով, քաշքշելով չեն կարողանում ակտիվիստներին հեռացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մուտքի մոտից:

«Մենք ուզում ենք լավ ապրել» ասելով ակտիվիստները փորձում են ներխուժել հանձնաժողովի շենք:

Նախքան բախումը ակտիվիստները ձվեր նետեցին հանձնաժողովի շենքի պատերին եւ գոռում էին «Վախկոտ Նազար, ամոթ ձեզ»: Նրանք նկատի ունեին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ում 10 րոպե ժամանակ էին տվել իջնել ներքեւ ու պատասխանել իրենց հարցերին:

Բախումը ոստիկանների ու ակտիվիստների միջեւ շարունակվում է:

Ոստիկանների եւ ակտիվիստների բախման արդյունքում  վնասվածքներ ունի News.am-ի թղթակիցը: Վնասվել է նրա  ձեռքը: Նրան քիչ առաջ  հանձնաժողովի շենքի մոտից տարավ շտապօգնության մեքենան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով = ռուսավասալ քաղաքական մարմնավաճառ:

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով = թղթի վրա գրված ձևականություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930