Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

 Ուժեղ քամուց վնասվել է տան տանիքը

Հունիս 19,2015 16:23 Share

Հունիսի 19-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. հունիսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արցախի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ. Գ.-ին պատկանող տան տանիքը (3×12) ուժեղ քամուց պոկվել է և ընկել մոտ 15 մ հեռու:

Դեպքի մասին տեղեկացվել է Փարաքարի գյուղապետը, ով տեղեկացրեց, որ տանիքի վերանորոգման համար կտրամադրվի համապատասխան շինանյութ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել