Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանության վերաբերմունքը Քըրքորյանի հիշատակին, հուշում է, որ սրանց շատ դառը խոսքեր են փոխանցել». «Ժամանակ»

Հունիս 20,2015 11:23

Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում վախճանված ամերիկահայ միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահը Հայաստանում կորստի մթնոլորտ չառաջացրեց, մինչդեռ Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչ Ժաննա Ֆրիսկեի մահն ավելի մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Ինչու ամերիկահայ բարերարի վախճանը համազգային ցավի չվերածվեց։

Սա, ըստ Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի, արժեհամակարգի կորստի մասին փաստող երևույթ է, քանի որ Քըրք Քըրքորյանը պատահական մարդ չէ։ Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ Քըրք Քըրքորյանը ազգային հերոսի բարձրագույն կոչմանն է արժանացել այն ժամանակ, երբ Հայաստանին սատարում էր և հսկայական գումարներ ներդնում։

«Այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի նշան շնորհակալության, նրան տվեց ազգային հերոսի կոչում, բայց նրա, ինչպես նաև այսօրվա գործող նախագահի պահվածքը ակնհայտորեն հուշում են, մեր աչքն են մտցնում այն իրողությունը, որ իրենք Քըրքորյանի հարստության փայատեր են դարձել, և դրա համար նրան տվել են ազգային հերոսի կոչում։ Այն բանից հետո, երբ Քըրք Քըրքորյանը զզվեց իրենցից, երբ հասկացավ, որ ինքն իր հայրենիքը չի վերականգնում, այլ ինչ-որ մարդիկ «հոշոտում» են Լինսի հիմնադրամի գումարները և Հայաստան պետության հաշվին դառնում են միլիոնատերեր, երես թեքեց իրենցից։ Հավանաբար իրենց երեսին էլ է ասել այդ բաները, ինչպես Շառլ Ազնավուրը, պարզապես եթե Շառլ Ազնավուրը հրապարակային է հայտարարում իր վերաբերմունքը ՀՀ իշխանությունների վերաբերյալ, Քրքորյանն այդպիսին չէր, նա հրապարակային հայտարարություններ չարեց, բայց Քըրք Քըրքորյանը հնարավոր է շատ ավելի ծանր խոսքեր է փոխանցել, և այսօրվա իշխանության վերաբերմունքը Քըրքորյանի հիշատակին, հուշում է, որ սրանց շատ դառը խոսքեր են փոխանցել, կամ լռությամբ արհամարհել է: Եվ հավաքեց, և գնաց առանց հետ նայելու, որը շատ ավելի խոսուն է եղել և ավելի վիրավորական»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930