Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. «Բախում չեղավ, բա հետո՞ ինչ ենք ուզում»

Հունիս 24,2015 01:22

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ արդեն կենդանի պատ կանգնած կանգնել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Թովմասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ  Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:  Այստեղ են նաեւ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «ՍԻԼ գրուպի» ղեկավար Խաչատուր Սուքիասյանը, արվեստագետներ Աշոտ Ադամյանը, Ռուբեն Բաբայանն ու Վահան Արծրունին:

Կենդանի պատի մեջ է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը. նրա ներկայությունն ընդվզում առաջացրեց:

«Մեզ շատ ուշադրություն մի դարձրեք. կկանգնենք այնքան, ինչքան պետք լինի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

This is the second day of protest actions and marches in Yerevan against electricity price increase for over 16%.

Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք լինելու»:

«Պատնեշ ենք, բա հետո՞,- ցուցարարների հետ զրույցի ընթացքում ասաց Խաչատուր Սուքիասյանը:- Բախում չեղավ, բա հետո՞ ինչ ենք ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Арам says:

    Բաղրամյան պողոտան փակելը չեք պատկերացնում, բա էլ.էներգիայի գինը բարձրացնելը ոնց եք պատկերացնում?? Ոնց?? Ինչի համար?? Ով է ստիպում իշխանությանն անընդհատ վարկեր վերցնել??? Ինչու եք վերցնում?? Որ վարկ տվողները փող աշխատեն?? Ում հաշվին?? Մեր երեխաների?? Ինչ եք ամբողջ օրը մենակ «ֆինանսական օգնության» պայմանագրեր կնքում?? Հենց նրանք էլ թելադրում են սակագները,որ վստահ լինեն իրենց պարտքերը փակելու հարցում:

  2. Арам says:

    …….” Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Թովմասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Այստեղ են նաեւ Դավիթ Շահնազարյանը” ……………………Интересно, сие господа из какого именно посольства прибежали и какая у них “инструкция действии”???????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930