Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյանքն ուղղակի լազաթ է տալիս, մի երկու հոգու էլ քրֆեինք՝ լավ կլիներ». Սերգեյ Դանիելյան

Հունիս 24,2015 15:02

Այսօր «Նյութ» ակումբում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի թեմայով ասուլիսում, հարցին՝ նախագահը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու եւ բանակցելու ակտիվիստների հետ, նրանք հրաժարվեցին, ճի՞շտ էր այդ որոշումը՝ պատասխանեց. «Չգիտեմ, իմ մտքով չի անցել նախագահին գնամ ինչ-որ բաներ ասեմ: Երեւի ես էլ չգնայի կամ գուցե գնայի: Ես շատ բան չեմ հասկանում: Ես մի քիչ միաբջիջ մարդ եմ եւ տեսլականներ չունեմ, որ  ճիշտ էր գնալ եւ բանակցել: Ես կարող եմ գնամ իմ լույսն այսօր անջատեմ: Եթե գործարանատեր լինեի՝ մի ժամով կանջատեի: Դա ավելի ճիշտ է, քան նախագահի հետ բանակցելը: Ծախել են արդեն լույսը, մերը չի, ժողովուրդ, հասկացե՛ք»:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանը ցանկության դեպքում անգամ չի կարող այս խնդիրը լուծել. «Երկրի ղեկավարին դուք անգամ չեք հարգում, պատկերացնո՞ւմ եք ամբողջ ղեկավարությանը ոնց են վերաբերվում ՌԴ-ում թեկուզ նույն Բիբինը, որը հանել դրել է  սեղանին ու ասել է՝ վերջ»:

Մեր դիտարկմանը, որ կարող ենք սեփականատիրոջը փոխել՝ Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Ուրիշ սեփականատեր գա, ավելի լա՞վ է լինելու: Ես չգիտեմ՝ մենք կարո՞ղ ենք դա սեփականացնել: Իսկ հետո ՌԴ-ն մեր սաղ գրանտները չի՞ փակի: Պատրա՞ստ ենք մենք այդ հետեւանքներին, պատերազմող երկիր ենք, ընկնենք կոնտր: Բնականաբար, կլինեն մարդիկ, որ կուզենան օգտվել այս իրավիճակից եւ իշխանափոխություն էլ անեն: Ես շատ բան չեմ հասկանում, Հովհաննես Թումանյանը չեմ, որ դրոշակը վերցնեմ ձեռքս ու գնամ սաղին ասեմ ինչ անեն: Ես գիտեմ իմ տեղում ինչ կարող եմ անել, դա ավելի խելամիտ է, ինձ թվում է»:

Սերգեյ Դանիելյանը վստահեցրեց, որ շարժումը այսպես երկար չի կարող շարունակվել, կմարի. «Էդ երեխեքը չեն կարող անընդհատ կանգնել: Ես, օրինակ, եթերի էի, աչքերս փակվում էին, 2 ժամ հետո գնացի տուն: Չեն կարող անընդհատ կանգնել, էս փողոցը փակել: Մի օր կքշեն, կպրծնի դա: Այն ժամանակ լավ չեն քշել: Կարան լավ քշեն: Հիշո՞ւմ եք, մի անգամ Վլադիմիր Գասպարյանն ասեց՝ դուք չգիտեք ես ինչքան հնարավորություն ունեմ, բայց չեմ օգտագործում դա: Ճիշտ ասեց: Ընենց մի հատ կօգտագործի այդ հնարավորությունը, որ…»:

Հարցին՝ այսինքն, շարժումը փակուղի՞ է տանում՝ նա պատասխանեց. «Սենց՝ հա, եթե քո ձեռքում չկա զենք, ուժային կառույցները փոխվում են ժողովրդի կողմը, նույն Վլադիմիր Գասպարյանը վեր է կենում, ճղում է սվիտերը, ասում է՝ վերջ ու տենց գնում ենք իշխանափոխության: Ուրիշ հարց, թե հետո ինչ է լինելու, ավելի վատ է լինելու: Բայց դա փակուղի է: Համաձայն եմ յուրաքանչյուր ընդվզման, վարքերի հետ, բայց հայհոյանքն ուղղակի լազաթ է տալիս, մի երկու հոգու էլ քրֆեինք՝ լավ կլիներ: Դա բան չի տալու մեզ»:

Նա ասաց, որ դա թավշյա հեղափոխություն չի. «Թավշյան իմ ասածն է, մի՛ վառեք լույսը թող տրաքեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930