Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները  վերականգնվել են

Հունիս 26,2015 10:34

Հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները: Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր:

Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես, ուսանողական և այլ վիզաներ)

Եթե դուք հարցազրույցի պայմանավորվածություն ունեիք, որը չեղարկվել էր, ապա խնդրում ենք զանգել +374 60 27 0113 հեռախոսահամարով՝ նոր պայմանավորվածություն ձեռք  բերելու համար:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է, և ձեր անձնագիրը գտնվում է Հյուպատոսական բաժնում, ապա կարող եք գալ և վիզայով անձնագիրը ստանալ ԱՄՆ դեսպանատնից հետևյալ օրերին.

–      երկուշաբթի, հունիսի 29-ին ժամը 16:00-17:20

–      երեքշաբթի, հունիսի 30-ին ժամը 14:00-15:00

–      չորեքշաբթի, հուլիսի 1-ին ժամը 16:00-17:20

–      հաջորդող բոլոր աշխատանքային օրերին ժամը 17:00-17:20: (Խնդրում ենք հաշվի առնել, որ ուրբաթ օրը, հուլիսի 3-ը դեսպանության համար ոչ աշխատանքային է):

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է և ձեր անձնագիրը ձեզ մոտ է, ապա սկսած  հունիսի 29-ից  (երկուշաբթի) դուք կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումի հետ կապված լրացուցիչ վարչական վարույթ է պահանջվել ու ձեր գործի համարն արդեն տեղակայված է կայքում, ապա հունիսի 29-ից սկսած կարող եք  ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերը  խաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ:

 

ԱՄՆ  դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930