Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, ԱԺԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային

Հունիս 26,2015 19:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցությունը նորովի խթանելու առումով: Հանրապետության Նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի խորհրդարանական խմբակցության ղեկավարին, ով հաղորդակից է հայ ժողովրդին հուզող հարցերին և իր անձնական ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման գործում։ Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Սերժ Սարգսյանը նման հանդիպումները լավ առիթ է համարել նաև միջկուսակցական կապերի ստեղծման և ամրապնդման համար, նկատի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունն անդամակցում են ԵԺԿ-ին, որի շրջանակներում ևս կարող են արդյունավետ փոխգործակցություն ծավալել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարևոր գործոններից են, որոնք մեծապես խթանում են հայ-ավստրիական բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումն ու առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը:

Ռայնհոլդ Լոպատկան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իր համոզմամբ, հայ-ավստրիական համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել մի քանի մակարդակներով՝ միջխորհրդարանական, որտեղ բարեկամության խմբում ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առանձին կուսակցությունների միջև, ինչպես նաև Ավստրիայում գործող ԱԺԿ Քաղաքական ակադեմիայի շրջանակներում: Նա պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում նպաստել այդ համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930