Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդուղ Գաբրիելյան. «Նկատվում է սիգի պաշարների մի փոքր աճ»

Հուլիս 01,2015 14:49

Ձկնաբուծության  եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե վերջին երկու տարիների ընթացքում նկատվում է սիգի պաշարների մի փոքր աճ: Սակայն, ըստ նրա,  դա չի նշանակում, որ պաշարներն այնքան են վերականգնվել, որ կարելի է նրանց որսալ. «300-350 տոննան այն թիվը չէ, որը կարելի է որսալ եւ մտածել ապագայի մասին: Եթե հիշում եք, անցյալում խոսքը գնում էր տասնյակ հազարների մասին, այսօր մենք ունեինք 300-350 տոննա, ինչի էի ասում ունեինք, որովհետեւ պարզ չէ, թե ինչ մենք կունենանք մինչեւ այս տարվա վերջ: Լավ տեղյակ եք, որ որսագողությունը շարունակվում է, որ շատ տեղերում վաճառվում է սիգը, որն արգելված տեսակ է եւ վաճառվում են հիմնականում այն մատղաշ  առանձնյակները, որոնք նույնիսկ չեն հասցրել բազմանալ»:

Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը «Սեւանա լճում ձկնային եւ խեցգետնի պաշարների որոշում եւ գետերում ձվադրավայրերի պայմանների ուսումնասիրում» տենդեր էր հայտարարում, որն իրենք շահում էին եւ հնարավորություն էին ունենում որոշ ուսումնասիրություններ կատարել, սակայն այս տարի այդ տենդերը չի հայտարարվել. «Ես չգիտեմ, թե այս տարի ինչ հիմք պետք է ընդունի բնապահպանության նախարարությունը եւ կառավարությունը մյուս տարվա որսի արգելքի, ձկնապաշարի վերաբերյալ: Այսինքն՝ ի՞նչն է հիմք հանդիսանում, թե՞ վերցնելու են նախորդ տարվա տվյալները, դա կարող է բավականին մեծ սխալ լինել, քանի որ տարեցտարի բավականին մեծ փոփոխություններ ենք նկատում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031