Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է քննարկենք` ոստիկանության ֆիզիկական ուժը իրավաչա՞փ է, թե ոչ. դատախազ (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 01,2015 16:26 Share

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր անդրադառնալով ռուս զինվոր Վալերի Պերմյակովի քրեական գործի քննությունը հայկական կողմին հանձնելու փաստին, նշեց, որ այս ընթացքում ինքը միջազգային պայմանագրի համաձայն ռուս գործընկերոջ հետ ունեցել է թե նամակագրություն, թե հանդիպումներ:

Մեր այն հարցին, թե արդյոք սա ՌԴ դատախազին ուղարկված իր նամակի պատասխանն էր, Գեւորգ Կոստանյանը նշեց. «Նամակի պատասխանը դուք բոլորդ ակնկալում եք, որ պետք է լինի հենց նամակ, գործողություն, այսինքն` երբ որ ես ինչ-որ մեկին ասում եմ` խնդրում եմ ինձ տրամադրել այս ինչ տվյալը, եւ ինքը ինձ չի պատասխանում` խնդրեմ, ձեզ տրամադրում եմ կամ չեմ տրամադրում այդ նյութը` ներկայացնելով համապատասխան մերժման հիմքերը: Այսինքն այն փաստը, որ այդ պայմանավորվածությունն արդեն կա, դա հենց նամակի պատասխանն է: Նամակի պատասխանը չպետք է անպայման լինի, ասենք, հատուկ նամակով»:

Նա խոսեց նաեւ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողություններից. «Ոստիկանությունը պետական այն եզակի մարմինն է, որը օրենքի ուժով մանդատ ունի կիրառելու ֆիզիկական ուժ: Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք` այդ ֆիզիկական ուժը իրավաչա՞փ է, թե ոչ: Այս բոլոր հարցերի պատասխանները ունենալու համար հենց իմ կողմից նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` քննություն իրականացնելու համար եւ ՀՔԾ-ում հիմա նյութեր են նախապատրաստվում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031