Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններ, զգույշ եւ ուշադիր եղեք սադրիչների նկատմամբ» (Տեսանյութ) 

Հուլիս 02,2015 12:46

Այսօր կառավարության նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիային, ասաց, որ իրենք որոշակի գնահատականներ ունեն եղելությունների, հատկապես հունիսի 23-ի մասին, որը ըստ Անդրեասյանի՝ ամենամտահոգիչ օրն է:

Կ. Անդրեասյանի խոսքերով՝ բոլոր մտահոգիչ միջադեպերը տեղի են ունեցել հենց հունիսի 23-ին, որոնց վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը  իր դիրքորոշումը կհրապարակի առաջիկայում:

Լրագրողներից մեկի հարցին՝ ոստիկանությունը  պարբերաբար սպառնում է, ասելով, որ կարող է ակցիան ցրել, բայց, այնուամենայնիվ, այդ քայլին չի դիմում, ինչի՞ արդյունք է դա, Անդրեասյանն ասաց. «Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը հանդուրժողական է: Երեկ գիշերը, երբ պարբերաբար իմ տեղակալը, աշխատակիցները այնտեղ են լինում, բողոքները հիմնականում երկու խմբի են բաժանվում՝ կան սադրիչներ, որոնց գործողությունները կարող են ստվերել եւ ցուցարարների, եւ ոստիկանության այսքան համբերատար անցած ճանապարհը: Մեր հորդորն է, որպեսզի ոստիկանությունը հնարավորինս զգույշ եւ ուշադիր լինի այդ սադրիչների նկատմամբ»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031