Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները՝ ոստիկանության սպառնալիքի մասին. «Մենք էլ իրենց վրա ուժ կկիրառենք»

Հուլիս 02,2015 14:44

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ՀՀ ոստիկանության զգուշացումից՝  հավաքը Բաղրամյան պողոտայից տեղափոխել այլ վայր, հակառակ դեպքում ուժ են կիրառելու, չեն վախենում: Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վստահեցրին, որ եթե ուժ կիրառեն, իրենք էլ կարող են ուժ կիրառել:

Նրանցից մեկը հավաստիացրեց. «Մենք դուրս չենք գալու Բաղրամյան պողոտայից, մինչև մեր պահանջը չբավարարվի: Իրենք ամեն օր էլ հայտարարություն անում են, թե դուրս եկեք, մենք դուրս չենք գալու: Աուդիտ մեզ պետք չէ, աուդիտը հաշվապահական հաշվարկ է լինելու, կանեն, մեկ էլ կպարզվի, որ ոչ թե 26 միլիոն է պարտքը, այլ 47 միլիոն ու ոչ թե պետք է թանկացնեն 7, այլ 17 դրամով»: Ցուցարարներից Ռուսլան Շահբազյանը մտահոգություն հայտնեց, որ դեռ ոստիկանությունը չի տվել հունիսի 23-ի լուսադեմին ուժ գործադրելու պատասխանը ու նշեց, որ ջրցանի վնասները ստացած աղջիկներից մեկը մինչև այժմ ոտքի չի կանգնում, ողնաշարի խնդիրներ ունի:

Bagramyan_12 Bagramyan_13

Նա մանրամասնեց.«Մենք չենք վախենում. ծեծ կերել ենք, էլի կուտենք: Իրենց շղթայով թող չվախեցնեն, դրան էլ վերացնելու ձև կա: Մենք մեր պահանջն ենք ներկայացնում ու խաղաղ ցույց անում»:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մտավախությունի ունի՞, որ երեկվա հայտարարությունից հետո ոստիկանությունը ուժ կգործադրի խաղաղ ցուցարարների վրա, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Ոստիկանության մտադրությունները թող ոստիկանությունը մեկնաբանի, բայց անընդհատ էլ ասել եմ, որ իմ դիրքորոշումը հստակ է. խաղաղ հավաքը ցրելու ինստիտուտ ՀՀ-ում գոյություն չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031