Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես շարքային քաղաքացի կարող եմ առաջարկել այստեղ հրավիրել Հայաստանում Եվրոպական պատվիրակությանը». (Տեսանյութ) A1plus.am

Հուլիս 04,2015 18:43 Share

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում Պարույր Հայրիկյանի ու նրա կողմնակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր իրականացնել։

«Որպես շարքային քաղաքացի կարող եմ առաջարկել այստեղ հրավիրել Հայաստանում Եվրոպական պատվիրակությանը, բացատրել նրանց, որ միջադեպը որևէ կերպ ուղղված չէր ԵՄ անդամ երկրների դեմ»։

Ըստ քաղաքագետի՝ անհրաժեշտ է նաև հանդես գալ հայտարարությամբ, բացատրել հանրությանը, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրամիության դեմ, նպատակ չէր հետապնդում ոտնահարել ԵՄ երկրների արժանապատվությունը և զգացմունքները։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել