Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

Հուլիս 09,2015 19:33

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր:

Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և  լրացուցիչ տեղերի  բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում  հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի ինչպես նաև մարզային  բուհերին:

ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության  խնդրանքին,   լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է  հավասար միավորներ ունեցող  դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը: Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարակվեն հուլիսի 14-ին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031