Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներն այցելեցին զորակոչի Հանրապետական կենտրոնական հավաքակայան (ֆոտոշարք)

Հուլիս 11,2015 17:10

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ԶՈՒ համալրման ամառային զորակոչը:

Այսօր ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին հրավիրել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի գործընթացին եւ կատարվող աշխատանքներին:скачанные файлыскачанные файлы

Հանրապետության տարբեր մարզերի զինակոչային տարիքի երիտասարդները հավաքակայանում պարտադիր պրոցեդուրաներն անցնելուց հետո ծնողների ներկայությամբ անձամբ են քաշում վիճակը, ինչպես ասում են, իրենք իրենց ձեռքով որոշելով իրենց ապագա զորամասը:скачанные файлы скачанные файлы

Ընդհանուր առմամբ զինակոչիկների տրամադրությունը բարձր է, թեեւ հուզմունք ու դեռեւս անորոշության զգացում նկատվում է: Եվ դա բնական է, նորմալ, մանավանդ՝ նրանց տարիքում: Հավաքակայանի տաղավարներից մեկն զբաղեցրել էին Վայքից եկած զորակոչիկները: Նրանցից Գեւորգ Բենիամինյանը (նկարում), որ 18 տարեկան է, դպրոցը նոր է ավարտել, բայց իր ասելով, հասցրել է ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերել, զգացվում էր, որ զինվորական ծառայության նրբություններն այնքան էլ հստակ չի պատկերացնում: Սակայն լավ տրամադրությունը վստահություն է ներշնչում, որ վայքեցիների համար ամեն բան լավ է լինելու:скачанные файлы

«Ես ու իմ ընկերները բարձր տրամադրությամբ ենք գնում մեր պարտքը կատարելու: Ընդամենը երկու տարի է: Կծառայենք պատվով ու տուն վերադառնալուց հետո ամբողջ կյանքում այդ երկու տարիների մասին պատմելու բան կունենանք: Վիճակահանությամբ իմ ապագա զորամասն արդեն գիտեմ: Հեշտ տեղ չի: Բայց բանակում որտե՞ղ դժվար չի: Դժվարությունները երիտասարդներիս համար են: Սպասում ենք՝ այստեղ ժամանակը շուտ անցնի, ու ամեն մեկս գնանք մեր ծառայության վայր», -ասաց զինակոչիկը եւ ընկերների հետ միասին բարի ծառայություն մաղթեց ամառային զորակոչի բոլոր մասնակիցներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031