Լրահոս
Օրվա լրահոսը

 Սամվել Նիկոյան. «Ոստիկանների գործողություններում որեւէ արտառոց բան չեմ տեսել». «Հայոց աշխարհ»

Հուլիս 16,2015 10:36

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

  -Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույց անող ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների գործով ծառայողական քննության միջանկյալ արդյունքները բողոքի ալիք են բարձրացրել «Ո՛չ թալանին» շարժման նախաձեռնողների շրջանում։

  Ակտիվիստները պահանջում են պաշտոնանկ անել Վալերի Օսիպյանին, Լեւոն Երանոսյանին եւ Հունան Պողոսյանին։ Սա արդարացի պահա՞նջ է, թե՞ երիտասարդական «մաքսիմալիզմի» դրսեւորում։

-Բոլորս ուղիղ հեռարձակման ռեժիմով հետեւել ենք բողոքի ակցիաներին, այդ թվում՝ հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին, տեսել ենք ե՛ւ ցուցարարների, ե՛ւ իրավապահների գործողությունները՝ այստեղ որեւէ գաղտնիք չկա։ Ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել, ներողություն է խնդրել, այսինքն՝ ինքը եւս տեսել է խնդիրներ՝ ոստիկանության որոշ գործողությունների հետ կապված, պատրաստ է հրապարակավ հայտարարել այդ մասին եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին։

Այլ բան է՝ այդ խնդիրներն ինչ բնույթի են եղել, ոստիկանության գործողությունները համաչա՞փ էին, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ ցուցարարների գործը պահանջելն է, բայց միայն այն փաստը, որ ոստիկանների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել, խոսում է ոստիկանության համակարգում տեղի ունեցած որակական փոփոխությունների մասին։ Պահանջել ավելին, քան ոստիկաններն իրենց թույլ են տվել, կարծում եմ, ճիշտ չէ։

Իհարկե, երիտասարդները, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա են զգացել այդ ամենը եւ միգուցե ավելի լավ գիտեն՝ ինչ է կատարվել, բայց, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ ոստիկանությունը ուժային կառույց է, որը առաջնորդվում է օրենքներով, եւ անհրաժեշտության դեպքում ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է դիմել որոշակի ուժային գործողությունների։

Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է. վատ չէր լինի համեմատել մեր իրավապահների գործողությունները զարգացած արեւմտյան երկրներում իրավապահների կողմից կիրառվող միջոցների հետ, դրանից հետո մեր ոստիկանությունից ավելին պահանջել։ Համացանցի միջոցով հնարավորինս հետեւել եմ բողոքի ակցիաներին, եւ ոստիկանների գործողություններում որեւէ արտառոց բան չեմ տեսել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031