Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Վաղարշապատում

Հուլիս 20,2015 13:04

Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1975 թ. ծնված Գագիկ Հ.-ն:

Օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի վերջնամասում գտնվող դաշտերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հ.-ի որովայնին և ոտքին` պատճառելով  վնասվածքները:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031