Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Հովհաննիսյան փողոցում

Հուլիս 20,2015 13:23

Հուլիսի 18-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և աջ ազդրի ծակած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ  Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 30/Ա շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել մոտ 36-ից 38 տարեկան տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1975 թ. ծնված Սասուն Ա.-ն է:

Ըստ բժշկի տեղեկանքի` Սասուն Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սասուն Ա.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է 1960 թ. ծնված Գագիկ Ե.-ն, ով հուլիսի 18-ին, ժամը 21.40-ին, իր բնակության վայրից բերման է ենթարկվել քննչական բաժին:

Գագիկ Ե.-ն ձերբակալված է:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031