Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը կոթեցիներին կփոխհատուցի ադրբեջանական գնդակոծության պատճառով չհնձված արտերի համար

Հուլիս 21,2015 18:10

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում 815 հեկտար ցորենի եւ գարու արտերից ադրբեջանական գնդակոծության պատճառով առանց հնձելու է մնացել 25 հեկտար ցորենի եւ գարու արտ: Այդ մասին տեղեկացանք Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից:

Սահմանամերձ, առավել վտանգավոր գոտում գտնվող այդ արտերը պատկանում են Կոթիի 21 ընտանիքի: Հացահատիկահավաք կոմբայնն այդ դաշտերը հնձելու փորձ կատարելու ժամանակ ազերիների կողմից մի քանի անգամ գնդակոծվել է:

Կոթիի գյուղապետից տեղեկացանք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եղել է Կոթիում, քննարկել խնդիրը:

Մարզպետը նշված 25 հեկտար արտի բերքի կորուստը կոթեցիներին փոխհատուցելու համար 10, 5 միլիոն դրամի հատկացման հարցը ներկայացրել է կառավարություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031