Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարմազանովը ազգային փոքրամասնությո՞ւն է, թե՞ փոքրամասնություն չի». Գառնիկ Իսագուլյան

Հուլիս 22,2015 13:20

Այսօր «Հայելի» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակված դրույթներին:

Անդրադառնալով ԱԺ-ի ձեւավորմանը, Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Գրված է, որ տեղեր են հատկացնում ազգային փոքրամասնությունների համար: Ովքե՞ր են ՀՀ-ում փոքրամասնությունները՝ վրացիները, ռուսները, հույները, ասորիները, ուկրաինացիները, ինչպե՞ս է որոշվելու՝ օրինակ, Շարմազանովը ազգային փոքրամասնությո՞ւն է, թե՞ փոքրամասնություն չի: Իրենք ավտոմատ դառնում են պատգամավո՞ր»:

Ինչ վերաբերում է 101 պատգամավորների թվին, Գառնիկ Իսագուլյանը ոչ մի կերպ չի հասկանում, ինչու են նախագծով մարդկանց պարտադրում անպայման կոալիցիա կազմել, որ մեծամասնություն լինի. «Ասենք, գնացել են երկրորդ փուլ ու հավաքել են 45, 51, ոնց էլ անում են՝ կայուն մեծամասնություն չի առաջացնում: Ի՞նչ են անելու, առաջին փուլ է լինում, երկրորդ փուլ՝ կայուն մեծամասնություն չի լինում ու մեր քաղաքական ուժը չի ուզում միավորվել, ի՞նչ են անելու: Ես չեմ ուզում, ինձ պարտադրո՞ւմ են կազմել կոալիցիա, ո՞նց: Ասենք, ԱԺ-ն ցրվեց, երկրորդ անգամ նորից ընտրություն արեցին, էլի նույնը: Դուք ո՞նց եք ուզում կայուն մեծամասնւթյուն ձեւավորեք, եթե որեւէ քաղաքական ուժ հասարակության մեջ ձայնի մեծամասնություն չունի, դա ձեւականորե՞ն եք ուզում անել եւ գնում եք ժողովրդավարացմա՞ն: Այսինքն, ստեղծել են մի վիճակ, որ ոնց ուզեն՝ կանեն, ժողովրդի ընտրությունը որեւէ արժեք չունի: Դուք ձեր օրենքներով նենց եք անում, որ ես անպայման պիտի պաշտպանեմ կա՛մ ՀՀԿ-ին, կամ էլ ՕԵԿ-ին: Ես ոչ նրանց եմ ուզում, ոչ էլ նրանց եմ ուզում: Եթե չեմ միավորվում, կայուն մեծամասնություն չի լինում, այդպես միշտ կունենանք իշխանական ճգնաժամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031