Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

Հուլիս 23,2015 13:57

Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի նախատեսված ու լրացուցիչ միջոցառումները: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով:

Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում կրծողների ոչնչացման աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:

Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք է:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031