Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիս 26,2015 10:08

Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 25-26-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան 48/1 հասցեում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ` 3000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ» զվարճառևտրային համալիրից դեպի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող միջանկյալ տարածքում` 5000 քմ, Վարդաշեն 3-րդ փողոցում գտնվող թիվ 64 դպրոցի մոտ` 5000 քմ, Հրազդանի կիրճում` «Գետափ» ռեստորանի մոտակայքում` 700 քմ, Խարբերդի ամառանոցների մոտակայքում` 1000 քմ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 7–րդ կմ-ին` 300 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ին` 4200 քմ խոտածածկ տարածք, Շենգավիթի զորամասի մոտ` 3 հա եղեգնուտ:

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվել է 3.5 հա, Մրգաշեն-Քանաքեռավան գյուղերի միջանկյալ տարածքում` 3 հա, Արզնի գյուղի 2-րդ թաղամասում` «Պիկնիկ» ռեստորանի մոտակայքում` 3 հա, Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` մոտ 31 հա, N զորամասի տարածքում` 2 հա, Զառ գյուղի Երիտասարդական 1-ին փողոցում` 800 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին` հուշարձաների մոտ` 2 հա, Վերին Քաղսի գյուղի մշակույթի տան մոտ` 2 հա, Բջնի գյուղի մոտակայքում` 3 հա, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1.08 մ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդների փողոցում` 1200 քմ, Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի մոտակայքում` 250 քմ, Ույծ գյուղի մոտակայքում` 1 հա, Սիսիան քաղաքի ջրային տնտեսության մոտակայքում` 700 քմ, Եղեգ գյուղի մոտակայքում` 16 հա, Արծվանիկ գյուղի մոտակայքում` 200 քմ, Ճակատեն գյուղի վերջնամասում` 10 հա, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի գերեզմանատան մոտ` 5000 քմ, Մաստարա գյուղի «Զոնտիկներ» կոչվող տարածքում` 3000 քմ, Աշտարակ քաղաքում` 8 հա, Արարատի մարզի Բյուրավան գյուղի դպրոցի մոտ` 800 քմ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի սարերում` 16 հա, Չիվա գյուղում` 3000 քմ, Չիվա գյուղի «Թափ» կոչվող տարածքում` 50 հա խոտածածկ տարածք և 3 հա խաղողի անմշակ այգի, Մալիշկա գյուղի գերեզմանատանն` 1.5 հա, Վերնաշեն գյուղի դպրոցի մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջփրկարարները մեկուսացրել են և մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031