Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ՝ թիվ 47 երթուղայինում. (Տեսանյութ)

Օգոստոս 06,2015 19:12

«Աշխարհ սարսեց հայի ահը, գետին ընկավ թուրքի գահը, ընկե՛ր ջան, գինի լից»…Այսպես թիվ 47 երթուղային ավտոբուսներից մեկում արտառոց իրավիճակ էր ստեղծվել: Լիբանանից ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, դաշնակցականներ էին, ավտոբուս նստող ուղեւորներին անակնկալի էին բերում՝ ներքաշելով իրենց քեֆի մեջ:

Երիտասարդները, ձայները գլուխները գցած, ողջ ճանապարհին երգում էին ազգագրական, հայրենասիրական եւ հեղափոխական երգեր: Մեկը մեկին հերթ չտալով՝ երիտասարդները երգում էին ու խնդրում ուղեւորներին միանալ ու ձայնակցել իրենց: Բանը հասավ նրան, որ ավտոբուսի վարորդի նյարդերը տեղի տվեցին: Նա սկսեց բղավել ու դիտողություն անել երիտասարդներին, որ կամաց երգեն ու իրեն չխանգարեն. «Քաղաքային տրանսպորտ ա սա, այ քեզ բա՜ն»:

Երիտասարդները ուղեւորներին սկսեցին քարոզել, որ ամենաճիշտ, ամենալավ կուսակցությունը ՀՅԴ-ն է, որը 125 տարվա պատմություն ունի եւ ամփոփելով քարոզը՝ կարմիր ձեռնաշղթաներ նվիրեցին առավել ակտիվ ուղեւորներին:

Մանրամասները` տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31