Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է 14-ամյա լողորդուհի Մարիա Յորյիու Սոմակյանին

Օգոստոս 11,2015 17:31

 

Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կրկնակի չեմպիոն, Կիպրոսը ներկայացնող 14-ամյա Մարիա Յորյիու Սոմակյանին և նրա ծնողներին:

Մարիան մասնակցել է 6 մրցույթի և նվաճել 6 մեդալ` 2 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ: 14-ամյա մարզուհու նվաճած մեդալներն առաջինն էին Համահայկական ամառային խաղերին մասնակցած Կիպրոսը ներկայացնող մասնակիցների համար: Ցույց տված արդյունքների համար երիտասարդ մարզուհին պարգևատրվել է խորհրդանշական նվերներով:

Մարիան նշել է, որ շուրջ 10 տարի է զբաղվում է լողով , որ շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու Համահայկական խաղերին: Նա հատկապես տպավորված է խաղերի բացման հանդիսավոր արարողությունáí: Մարզուհու ծնողները տեղեկացրել են նաև, որ Մարիան Կիպրոսում մասնակցել է մի շարք կարևոր մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր:

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է երիտասարդ տարիքում Մարիայի ձեռքբերումները և հույս հայտնել, որ հետագայում մարզուհին կհամալրի Հայաստանի լողի հավաքականի կազմը: Պարոն Զաքարյանը շնորհավորել է 14-ամյա մեդալակրին և նորանոր մարզական հաջողություններ մաղթել նրան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31