Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերն ավարտվեցին բասկետբոլային ներկայացումով (ֆոտոշարք)

Օգոստոս 12,2015 22:30

Համահայկական համաշխարհային խաղերում միշտ էլ ամենադիտարժանը բասկետբոլն է, տղամարդկանց բասկետբոլը: Հատկապես եզրափակիչը: Եվ պատահական չէ, որ ավանդաբար հենց բասկետբոլով են եզրափակվում Համահայկական խաղերը:

Այսօր «Դինամո» մարզադահլիճում հաղթողին որոշելու համար պայքարեցին Մոսկվա եւ Սոչի քաղաքների տղամարդկանց թիմերը: Ամեն ինչ գեղեցիկ էր: Սակայն մոսկվացիների խաղն այնքան էլ չստացվեց: Հաղթելով 89:68 հաշվով՝ Սոչին նվաճեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի չեմպիոնի կոչումը:

Հաղթողին, երկրորդ տեղը գրաված Մոսկվային եւ երրորդ մրցանակակիր Գլենդելին մեդալները հանձնեց Համահայկական խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը: Իսկ չեմպիոնական գավաթը Սոչիի թիմի ավագին փոխանցեց Համահայկական  խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

sochicup P8122944 P8122953 P8123117

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31