Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ թեթեւ անձրեւից` հայկական բեռները մնում են ճանապարհին (տեսանյութ)

Օգոստոս 13,2015 15:37

Լարսը հիմնականում փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով Լարսի անցակետի` ժամանակ առ ժամանակ անգործությանը, ինչի հետեւանքով հայկական բեռները օրերով ստիպված են լինում անցակետում կանգնած մնալ, այսօր, կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ ճանապարհը հիմնականում փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով: Գագիկ Բեգլարյանի խոսքերով, վրացական եւ ռուսական կողմի հետ իրենք «շատ լավ հարաբերություն ունեն», եւ հայկական կողմի խնդրանքով մի քանի անգամ զիջումների են գնացել` փոխլով ժամային  գրաֆիկը: «Ամեն ինչ անում են, որպեսզի մենք այնտեղ խցանումներ չունենանք, պարզապես ճանապարհն այնքան վատն է, որ թեթեւ անձրեւի ժամանակ անգամ խնդիրներ են առաջանում»,-ասաց պարոն Բեգլարյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31