Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Կյանքը ծեծում է ընդդիմությանը»

Օգոստոս 14,2015 14:14

Բանախոսի կարծիքով «Ոչ թալանին» կարգախոսը կրոնի է վերածվում

«Սա ընտրված չի վերաարտադրության համար, այն աշխարհաքաղաքական բնույթ է կրում»,- այսօր «Փաստարկ» ակումբում Aravot.am-ի հարցին ի պատասխան` գործող սահմանադրության մեջ ի՞նչն է, որ թույլ չի տալիս իշխանությանը`վերարտադրվել, ասաց, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Գործող սահմանադրությունը եւ դրա շարունակություն հանդիսացող նախագիծը նա համարում է նույն փիլիսոփայության մաս, որոնք խարսխված են երկու բանի վրա`մարդը պետք է հարստություն կուտակի եւ հաճույքներ ստանա: «Այդ համակարգում իշխանավորը ինչքան ասես կարող է վերարտադրվել, եթե դրսի ավելի բարձր իշխանավորը նրան տեղահանվելու հրահանգ չի տալիս: Ոնց-որ հիմա խեղճ Էրդողանին եւ խեղճ Իլհամին: Երկուսն էլ կոտորվում են այդ պատճառով: Ասում են՝ դուք մի պարան գցեք ձեր վզից, տակն էլ լինի մի աթոռ, որի ոտքի պարանն էլ իմ ձեռքը տաք, որ երբ պետք լինի, ես այն քաշեմ: Սրանք ասում են`տեր իմ, չէ՞ որ բոլոր քո հրամանները կատարում ենք, ինչի՞դ է պետք սա: Ասում է`դա է սրբազան օրենքը, մեր հաստատած համակարգի: Մեզ մոտ այդպես է, պարանները կապված են, բայց հենց դրսից պարանը մի քիչ ձգեն, անմիջապես իշխանությունը Հայաստանում կփոխվի: Այսինքն, իշխանությունը Հայաստանում չի փոխվում զուտ արտաքին պատճառներով: Իսկ արտաքինը, որպեսզի չփոխի տարբեր ծառայություններ է առաջարկում մեզ: Եթե կյանքդ հաջող դասավորվի, ինչպես ասենք, Սաուդյան Արաբիայի արքայինը մինչեւ վերջերս կամ Ուզբեկստանի նախագահինը`կմնաս: Եթե բախտդ չի բերում, ինչպես Քադաֆֆիինը, ապա կծառայես ուրիշ ձեւով: Բայց ե՛ւ Քադաֆֆին ե՛ւ Ուզբեկստանի նախագահը եւ մնացածը բոլորն էլ ծառայում են համակարգին»:

Աշոտ Մանուչարյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության տարերային ակտիվությանը եւ հատկապես իր շուրջ համախմբվելու պատկերացումներին: «Ամեն ընդդիմադիր մտածում է`այս իշխանավորը գնա, ես նստեմ իրա տեղը ու վայելեմ: Էն, ինչը որ իրենք ուզում են փոխել, մեկ մետր բարձրությամբ ուժ է, իրենցից ամեն մեկը մեկ սանտիմետր է: Բայց հանկարծ մեկը դարձավ երկու սանտիմետր, մտածում են ոչ թե այնպես անել, որ միասին դառնան հինգ-վեց, այլ ոնց խփի նրան, որ դառնա կես սանտիմետր, որպեսզի ինքն իր մեկ սանտիմետրով բարձր երեւա: Բայց այս տրամաբանությունը հիմա կոտրվում է կյանքի կողմից: Այդ ընդդիմադիրներին հիմա ծեծում է կյանքը եւ ստիպում դեպի միասնություն: Նրանք գործելու են միասնաբար»,- պատկերավոր նկարագրեց Աշոտ Մանուչարյանը`հավելելով, որ կյանքը իշխանությանն էլ հանում է ամեն օր թալանածը մարսելու քնից ու զգուշացնում, որ աշխարհում մորթ է գնում ու դու պիտի խուսափես այդ բանից, որպեսզի ոչ դու, ոչ քեզ մորթողը ողբերգության չապրեք:

Ըստ նրա, «Ոչ թալանին» լոզունգը դառնոմ է ֆունդամենտալ. «Ծնվում է նոր կրոն`այլեւս թալանի այդ աշխարհում չեք ապրելու: Շնորհավորում եմ ձեզ, նոր կրոնը ծնվում է Հայաստանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31