Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյան. «Ո՞վ էր թունդ ընդդիմադիր, ում թունդ ելույթներն եք լսել». «Հրապարակ»

Օգոստոս 27,2015 10:28

Ի՞նչ է փոխվել, եւ կոնկրետ ի՞նչ են քննարկել նախագահականում, զրուցեցինք ԲՀԿ պատվիրակության կազմում Բաղրամյան 26 այցելած պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ։

– Իսկ գուցե ԲՀԿ-ն խելոքացե՞լ է Գագիկ Ծառուկյանից հետո եւ հիմա վարչապետ Հովիկ Աբրահամյանի «կուրատորությամբ» ավելի կառուցողական է դարձել։ Ի դեպ, լուրեր կան, որ Աբրահամյանը կպահպանի վարչապետական պաշտոնը, եթե ԲՀԿ-ն կառավարելի լինի եւ աջակցի Սահմանադրության շուրջ կոնսենսուսի ձեւավորմանը։

– Ուրեմն իմացեք մի բան. ԲՀԿ-ն ինքն իրանով հովանավորվող ա, ինքնուրույն ֆինանսավորվող ա ինքն իրանով, դուք մի հատ նայեք մեր պատգամավորների շրջանակը, հնարավորություններ ունեցողներ կա՞ն, թե՞ չկան։ Նման բան չկա՝ Հովիկ Աբրահամյանի հետ կապված, ու չի էլ եղել։

– Հենց այնպե՞ս՝ մեծահոգաբա՞ր որոշեցիք թունդ ընդդիմադիրից անցնել իշխանամետի կարգավիճակին։

– Ո՞վ էր թունդ ընդդիմադիր, ում թունդ ելույթներն եք լսել, խնդրում եմ

իմ փոխարեն բան չասեք։

– Դուք կուսակցությունում ամեն մեկդ տարբեր տեսակետ եք պաշտպանում։

– Մենք կուսակցությունում վերջերս նստել-քննարկել ենք, առաջարկներ ներկայացրինք, դրանից հետո կարելի՞ է գնալ ու կուրորեն ասել «ոչ»։

– Իսկ ի՞նչ փոխվեց, որ որոշեցիք աշխատել, համագործակցել իշխանության հետ, առաջարկներ ներկայացնել։

– Դե հիմա… փոխվեց մոտեցումը։

– Հիմա ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ոչ։

– Միանշանակ՝ ընդդիմություն է, ընդդիմություն լինելը չի նշանակում ոչ մի բան հաշվի չառնել, ոչ մի բանակցային գործընթացի չմասնակցել ու միանգամից ասել՝ ես քեզ հերքում եմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31