Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Մկրտչյան. Կրթությունն է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը

Սեպտեմբեր 01,2015 13:08

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, այցելել է Երևանի Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց:

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նշել, որ մարդկության ստեղծած ամենամեծ բարիքներից մեկը գիտելիքն է: «Հենց դրա շնորհիվ են ազգերն ու պետությունները զարգացել, դրա շնորհիվ է մարդը կարողացել լուծել բազմաթիվ խնդիրներ: Մեր հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է մեր հայրենիքը, իսկ հարկ եղած դեպքում՝ դառնում նրա հուսալի պաշտպանը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ գիտելիքի աշխարհը լի է գաղտնիքներով, և որքան հարստացնենք այն, այնքան կմոտենանք երջանկանալու և հաջողակ լինելու ուղիների բացահայտմանը: «Եվ որքան շատ բացահայտենք, այնքան կմեծանա նորը գտնելու ցանկությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ սա է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը:

Արսեն Մկրտչյանը կրկին շնորհավորել է աշակերտներին՝ մաղթելով նրանց այս առաքելությամբ մտնել ուսումնական կյանք և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930