Լրահոս
Օրվա լրահոսը

Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում

Սեպտեմբեր 07,2015 11:20

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են Hollywood Non-Stop ծրագիրը մարզերում։

Առաջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև՝ սեպտեմբերի 8-ին Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ սեպտեմբերի 9-ին Hollywood Non-Stop-ը կունկնդրեն հեռավոր Մեղրիում՝ Մեղրու մշակույթի պալատի դահլիճում։ Հոկտեմբերի 5-ին հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը կներկայացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Մուտքն ազատ է:

Համերգները կայանում են «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» նախագծի շրջանակում։ Կներկայացվեն Ջորջ Գերշվինի, Ջոն Վիլյամսի, Լեոնարդ Բերնսթայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն այդ երաժշտությունն օգտագործած ամերիկյան ֆիլմերի թրեյլերների ցուցադրությամբ:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է ԱՄՆ դեսպանատան հետ այս նախաձեռնությունը և ընդգծում, որ մարզերում ներկայացնելու են մի ծրագիր, որը հանդիսատեսին հետաքրքիր է։ Նա նաև ընդգծեց, որ մարզերում սպասում են դասական երաժշտությանը։ 2013-ին Գյումրիում Hollywood Non-Stop-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան շատ էր, որ մեկ օրվա ընթացքում նվագախումբը երկու համերգով է հանդես եկել։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930