Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

Ապրիլ 11,2017 11:00

Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը  կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։

Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ձևավորման 650-ամյա հոբելյանին։

Բեթհովենի Զատկի փառատոնը երաժշտական աշխարհի խոշորագույն իրադարձություններից է։ Այն այս տարի անցկացվում է ապրիլի 2-17-ը։

Նշենք նաև, որ ապրիլի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով ելույթ կունենա Լյուբլինի (Լեհաստան) Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում:

 

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930