Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները կհամագործակցե՞ն Վարդան Օսկանյանի հիմնած կուսակցության հետ

Սեպտեմբեր 07,2015 15:15

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծելու և այդ մասին կհայտարարի առաջիկա օրերին: Թեև այս մասին դեռ հստակ հայտարարություն չկա, սակայն Վարդան Օսկանյանը լրատվամիջոցների հետ զրույցում, համենայնդեպս, չի հերքել այդ լուրը:

Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեց` համագործակցելո՞ւ են իրենց նախկին կուսակից ընկերոջ հիմնած քաղաքական ուժի հետ, պարոն Բաբայանը նախ կարճ արձագանքեց. «Ես իրենց մամուլի խոսնակը չեմ, այլ՝ ԲՀԿ»-ինը»:

Vahan_Babayan-2Այնուհետև շարունակեց. «Իրենք մեր գործընկերներն են, և ինչ կորոշեն ու կանեն կամ ինչպես կշարժվեն, դա իրենց խնդիրն է: Նախ պետք է տեսնենք` նման բան անում են, թե`ոչ, հետո կխոսենք համագործակցության մասին»:

Հետաքրքրվեցինք` իսկ հանդիպումներ ունենո՞ւմ են նրանց հետ, տեղյա՞կ են նրանց գործունեությունից, Վահան Բաբայանն արձագանքեց. «Իրենց հետ չեմ հանդիպել, տեղյակ չեմ: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, չեմ թաքցնում, բայց կխնդրեի` մեր ներքին կուսակցական հարցերով մենք զբաղվենք առանց լրագրողների»:

Մեր հստակեցմանը` ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ի՞նչը կխանգարի համագործակցությանը, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Եթե իրենք ստեղծեն այդ կուսակցությունը, այն ժամանակ գնահատական կտանք: Հիմա, ընդհանուր առմամբ, կան նման մտահոգություններ ու խոսակցություններ, բայց ստույգ փաստ այս առիթով ես չունեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930