Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ ոլորտի ուսումնասիրության առաջին եզրակացությունը՝ սեպտեմբերին

Սեպտեմբեր 10,2015 11:45

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրած էներգետիկ ոլորտում խորհրդատվություն անցկացնելուն:

Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հորդորեց զեկուցել, թե ինչ իրավիճակ է, վերջինս էլ վստահեցրեց, որ խորհրդատվության առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլն էլ՝ նոյեմբերի վերջին:

Վաչե Գաբրիելյանն ասաց, որ միջազգային խորհրդատվական ընկերությունը առաջին   փուլում անդրադառնալու է էլեկտրաէներգիայի արտադրական ամբողջ շղթային, ուսումնասիրելու է սակագների ձեւավորման գործընթացը, պարզելու հոսանքի՝ 6,93 դրամով թանկացման հիմքերը, եւ որքանով է դա արդարացի: Ուսումնասիրության եզրակացությունը, փոխվարչապետը վստահեցրեց, որ գրավոր տրամադրվելու է:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ զեկուցեց, որ մինչեւ 250 կվտ/ժ սպառողների փոխհատուցումը կատարվում է: Վարչապետը ճշտեց՝ այսինքն, այդ գումարները վճարվում են: Այն, որ հանրության շրջանում տեղեկատվություն է տարածվել, թե 6,93 դրամի փոխհատուցումը չի կատարվել՝ այդպես չէ:

Զախարյանի վստահեցնելուց հետո, որ փոխհատուցումը կատարվում է, վարչապետը նշեց, որ պետք է հայտարարել, որ կառավարությունն իր աշխատանքները պատշաճ եւ ըստ ժամանակացույցի կատարում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930