Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Կթարմացնենք համաձայնագիրը՝ «Պատանեկան նվաճումների» հետ»

Սեպտեմբեր 14,2015 14:22

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ շարունակվելո՞ւ է, արդյոք, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հ/կ-ի եւ ԿԳ նախարարության համագործակցությունը՝ դպրոցներում տնտեսագիտական կրթության համատեքստում:

ԿԳ նախարարը նշեց, որ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած «Պատանեկան նվաճումների» հետ իրենց համագործակցությունն արդյունավետ է: «Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կթարմացնենք մեր համաձայնագիրը «Պատանեկան» նվաճումների հետ, իսկապես շատ հետաքրքիր համագործակցության փորձ ունենք տնտեսագիտական կրթության ներդրման հետ կապված՝ դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում: Ուրախ եմ, որ իրենք եւս մեզանից շատ գոհ են»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Աշակերտները իրենց ֆինանսատնտեսագիտական կարողությունները ցույց տվեցին նաեւ բրեյն-ռինգ խաղում եւ Հյուսիսային պողոտայում կազմակերպված աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառում:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մշտապես կարեւորել է ծրագիրը, որի շրջանակում պատանի «գործարարներին» հնարավորություն է ընձեռվում ցույց տալ այն գործարար հմտությունները, որոնք ձեռք են բերել ծրագրի իրականացման ընթացքում, իսկ որ ամենակարեւորն է՝ դպրոցով, համայնքով, երկրով մտահոգ քաղաքացի է ձեւավորվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930