Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը ներկա է գտնվել երիտասարդ գիտնականների և ստեղծագործական միությունների անդամների համար կառուցված բնակելի համալիրի բացմանը

Սեպտեմբեր 23,2015 17:57

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում բնակարան ձեռքբերելու հնարավորություն է ստացել թվով 291 շահառու:

13378_b

Մայրաքաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 9800 քմ. ընդհանուր մակերես: Բնակելի համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից: Բնակարանները շահառուներին հանձնվել են ամբողջությամբ վերանորոգված: Համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 38846 քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 7110 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ: Շենքն ունի արտաքին լուսավորություն:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5,844,049,904 ՀՀ դրամ:

Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 800 աշխատատեղեր:

«Զեյթուն 1» շենքային համալիրի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունից հետո, Հանրապետության Նախագահն այցելել է նաև հարևանությամբ կառուցվող «Զեյթուն 2» համալիրի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930