Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղապարկի եւ լյարդի մաքրման արդյունավետ տարբերակներ

Սեպտեմբեր 28,2015 11:00

Լեղաքարային հիվանդությունը բուժելու համար ժողովրդական բժշկությունը որպես դեղամիջոց խորհուրդ է տալիս օգտագործել ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը։ Վերցնել կես լիտր ձիթապտղի յուղ, նույնքան էլ լավ քամած կիտրոնի հյութ։ Վերջին կերած սնունդը պետք է լինի դեղամիջոցը ընդունելուց 6 ժամ առաջ։ Ժամը մեկ խմել 4 ճաշի դգալ ձիթապտղի յուղ եւ անմիջապես վրայից խմել նույն ճաշի գդալով կիտրոնի հյութը։ Կրկնել այդ բուժակարգը յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ։ Որպեսզի ձիթապտղի յուղը ընդունելուց հետո զկռտոցներ չլինեն, անհրաժեշտ է կիտրոնի հյութը խմել անմիջապես։
Լյարդի բուժման համար գոյություն ունի նաեւ հետեւյալ եղանակը. թթու դրած կաղամբի լուծույթն ու տոմատի հյութը խառնել կես-կես բաժակ եւ խմել։

Լեղուղիների խցանման եւ լեղաքարերի հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում քառորդ բաժակ ձիթապտղի յուղին խառնել նույնքան թուրինջի հյութ եւ ընդունել ուտելուց 1 ժամ հետո, քնելուց առաջ։ Մինչ դեղամիջոցի ընդունելը անել հոգնա (կլիզմա)։ Իսկ այնուհետեւ պառկել՝ աջ կողմի վրա դնելով տաք ջերմակ։ Առավոտյան հոգնայի գործողությունը կրկնել։

Լեղուղիների խցանման եւ լեղաքարերի առկայության դեպքում բուժման համար խորհուրդ է տրվում գործածել ձիթապտղի յուղ: Այն պետք է ընդունել ուտելուց կես ժամ առաջ, սկզբում կես թեյի գդալ, իսկ ապա աստիճանաբար չափը հասցնել կես բաժակի: Ձիթապտղի յուղի եւ կիտրոնի կամ թուրինջի խառնուրդը ոչ միայն բացում է լեղուղիների խցանումը, այլեւ հեռացնում է քարերը:

Որպեսզի բուժումը արդյունավետ անցնի, խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ եւ ընտրեք ձեր օրգանիզմին համապատասխան դեղատոմսը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930