Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացավ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի վերջին երազանքը. (Տեսանյութ, ֆոտոշարք) 

Սեպտեմբեր 28,2015 17:03

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գիտակրթական հաստատությունների շարքը համալրվեց եւս մեկով: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Սփյուռքի եւ Մշակույթի նախարարների եւ բարերարների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը: Հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2009թ. սեպտեմբերի 19-ին՝ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 10-րդ տարելիցի ոգեկոչման օրը:

Իր խոսքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ հայագիտության զարգացմանը ծառայող կենտրոնում կկազմակերպվեն աստվածաբանական դասընթացներ, խորհրդաժողովներ, կվերապատրաստվեն ուսուցիչներ եւ հոգեւորականներ. «Կրթական այս կենտրոնի կառուցման աստվածահաճո նախաձեռնությունը խտացնում է հոգելույս հայրապետի հանդեպ ունեցած ազնիվ եւ ջերմ զգացումները: Երանաշնորհ հայրապետի սրտում փայփայած եւ կյանքի վերջին օրերին փոխանցած տեսլական իղձն էր հայագիտության եւ աստվածաբանության կենտրոնի կառուցումը»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Krtakan_kentron_20 Krtakan_kentron_9 Krtakan_kentron_8 Krtakan_kentron_7 Krtakan_kentron_6 Krtakan_kentron_5 Krtakan_kentron_10 Krtakan_kentron_4 Krtakan_kentron_3 Krtakan_kentron_2 Krtakan_kentron_1«Երբ Վեհափառ Հայրապետը մահվան մահճում էր, ասացի, որ իր փափագը կիրականանա: Նա օրհնեց ինձ…»,-հուզմունքով հիշեց բարերար Հայկ Տիտիզյանը, ում շնորհիվ կյանքի է կոչվել կենտրոնի կառուցումը:

Ի դեպ, կրթական կենտրոնի նախագծում ընդգրկվել է Մայր Աթոռի պատմական կառույցներից մեկը՝ հիվանդանոցի շենքը, որը կառուցվել է  Խրիմյան Հայրիկի օրոք: Կենտրոնը կառուցումը դեռ ընթացքի մեջ է, այն նախատեսում է ավարտել հաջորդ տարի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930