Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Օբամայի հետ խոսակցությունը զարմանալիորեն շատ անկեղծ էր. TASS

Սեպտեմբեր 29,2015 11:44

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ բանակցությունները շատ անկեղծ էին եւ ցույց տվեցին, որ կողմերը համատեղ կարող են աշխատել ընդհանուր խնդիրների շուրջ: Նա  այդ հանդիպումը շատ օգտակար է որակել, ինչպես նաեւ կառուցողական եւ աշխատանքային: Պուտինի հայտարարությունը փոխանցել է «TASS»-ը:

«Ինձ թվում է, որ գործընկերները նույնպես շատ պարզ ներկայացրեցին բազմաթիվ հարցերով իրենց դիրքորոշումը, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը եւ Սիրիայի ու Մերձավոր Արեւելքի խնդիրները: Մենք զարմանալիորեն շատ ընդհանուր կարծիքներ եւ մտքեր ունենք: Բայց կան նաեւ տարաձայնություններ: Սակայն իմ կարծիքով կա ընդհանուր խնդիրների շուրջ համատեղ աշխատելու հնարավորություն»,- նշել է Պուտինը:

Պուտինը չի համաձայնել այն պնդման հետ, թե նա երկար ժամանակ Օբամայի հետ չի շփվել. «Դա այդպես չէ: Մենք նրա հետ խոսել ենք հեռախոսով, միջազգային հարթակներում էլ ենք շփվել, կարճ հանդիպումներ ենք ունեցել, սակայն, համենայն դեպս, քննարկել ենք կարեւոր հարցեր ե՛ւ երկկողմ հարաբերությունների ե՛ւ միջազգային օրակարգի հետ կապված»:

Նրա խոսքերով՝ եթե «տեսախցիկներով» այսօրվա նման հանդիպումներ չեն եղել, դա չի նշանակում, որ կապերը ընդհանրապես չեն եղել. «Կապը ընդհանրապես չի կտրվել, այդ առնչությամբ չի կարող որեւէ անհանգստություն լինել, եւ շահարկումներ պետք չեն»:

Պուտինը ընդունել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն այժմ ցածր մակարդակի վրա են, սակայն ոչ Մոսկվայի մեղքով: Դա ԱՄՆ-ի մեղքն է. «Մենք միշտ պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները եւ ամբողջությամբ վերականգնել դրանք»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930