Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը՝ ակտիվ համերգային գործունեությամբ ՀՀ-ում և արտասահմանում

Հոկտեմբեր 02,2015 13:55

Հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2015-2016 համերգաշրջանի բացման համերգը (գործընկեր՝ Յունիբանկ)։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր), հատվածներ Արամ Խաչատրյանի ՙՍպարտակ՚ բալետից (Նախանվագ և պար, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն, Էգինայի վարիացիան և խրախճանք, Տեսարան և կրոտալներով պար, Հադեսի կույսերի պարը և Սպարտակի հաղթանակը)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կարևոր օր է իր և նվագախմբի համար։ Արտիստի համար միշտ սպասված է նոր համերգաշրջանը։ Մաեստրոն տեղեկացրեց, որ սպասվում է շատ ակտիվ համերգային գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. ՙՄենք շատ լավ գիտենք, որ հայաստանյան ունկնդիրը մեզ սպասում է, և ամեն ինչ անելու ենք ավելի ու ավելի հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար՚։

Ամփոփելով նախորդ համերգաշրջանը՝ նշենք, որ այն հագեցած էր, ձեռքբերումներով լի և արդյունավետ։ Բազմաթիվ հանդիպումներ հայաստանյան հանդիսատեսի հետ։ Տեղի են ունեցել մի շարք համերգներ արտասահմանում՝ արժանանալով օտարազգի երաժշտասերի բարձր գնահատանքին։ Ինչպես նախորդ տարիներին, անցած համերգաշրջանում նույնպես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՙԱլ Բուստան՚ միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբն էր, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Ելույթներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում, Կաննի «Դեբյուսի» համերգասրահում։ Նվագախումբը նոր է վերադարձել Ավստրիայից և Իսպանիայից՝ ելույթներ ունենալով հռչակավոր բեմերում. մասնակցություն «Բրուքներֆեստին», համերգներ Վիեննայի «Մյուզիքֆերեյն» սրահում, Սարագոսայի «Մոցարտ» համերգասրահում և Մադրիդի Թագավորական թատրոնում։

Նոր համերգաշրջանում՝ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Երիտասարդական նվագախումբը կներկայացնի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն այս տարվանից սկսած՝ անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր չորեքշաբթի կներկայացվեն կամերային, իսկ շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։

Նոր համերգաշրջանում՝ 2015թ. դեկտեմբերին, Երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև Non Stop համերգային ծրագիրը։ Իսկ հունվարին կնշվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-րդ ստեղծագործական հոբելյանական տարին։

Այս ամենն առցանց հեռարձակվելու է SYOA TV-ի միջոցով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանի բացման համերգը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031