Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անդամների համար ծիծաղելի՞ է ՀՀ-ում ներդրումային հայեցակարգը

Հոկտեմբեր 08,2015 12:45

«Ինչի՞ ըտենց ոգևորվեցիք, լավ բան ա ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում` դրա համար: Պետք է հիմնավորենք պարոն Ճշմարիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն է»,- կառավարության անդամներին զայրացած դիմեց Հովիկ Աբրահամյանը այն բանից հետո, երբ նկատեց, որ Կարեն Ճշմարիտյանի ելույթի ժամանակ կառավարության անդամներից ոմանք ժպտում էին:

Իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր ներդրումային ծրագրերի հայեցակարգը, որով նախատեսվում է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորել:

Ըստ նախարարի՝ հայեցակարգի ընդունումն ու միջոցառումների ծրագրի իրականացումը կհանգեցնեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և վերջինիս հիման վրա տնտեսական զարգացման ապահովմանը:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ վերջում ուզում է անդրադառնալ Հայաստանում կատարված ներդրումների խնդրին: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի համար ներդրումների մասով տարբեր թվեր են շրջանառվում, բայց իրականությունն այն է, որ ընդհանուր ներդրումներն աճել են, և պետք չէ շեշատադրում անել այն բանի վրա, որ ուղղակի ներդրումները նվազել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031