Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կոթիից երիտասարդը 4 օր կոմայի մեջ է

Հոկտեմբեր 19,2015 23:15

Ընտանիքը ֆինանսներ չունի օգնելու

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքից մեզ զանգահարեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Սուրեն Սաֆարյանը, ով հայտնեց, որ իր քրոջ որդի, սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 24-ամյա Մհեր Մայիսի Գյանջալյանն արդեն 4 օր գտնվում է կոմայի մեջ, նրան «Արմենիա» բժշկական կենտրոնում ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն, սակայն դրա համար ամեն օր հարկավոր է 100 հազար դրամ, որն ընտանիքը չունի:

Մ. Գյանջալյանը Երեւանում աշխատանքի ընթացքում, «Բոլգարկան» գործարկելու ժամանակ թունավորվել է շմոլ գազից: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ իրենք ֆինանսական հնարավորություն չունեն օգնելու համագյուղացի տղային:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031