Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատնից հաստատում են ՌԴ քաղաքացու՝ իրենց տարածք ներխուժելը. Panorama.am

Հոկտեմբեր 22,2015 18:33

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրն այն մասին, որ նախօրեին ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի  տղամարդը ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել է վնասել ինքն իրեն:

«Երեկ օրվա երկրորդ կեսին դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել էին, թե ինչպես մի մարդ չարտոնված կերպով ներխուժել էր դեսպանության տարածք: Դեսպանության անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծել էին տարածքը, կասեցրել այդ անհատին, ում մոտ դրսևորվում էին անհավասարակշռության ակնհայտ նշաններ և նրան փոխանցել ՀՀ  ոստիկանությանը: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պատկան մարմիններին օպերատիվ և արդյունավետ արձագանքման համար, և շարունակում ենք սերտորեն համակարգել աշխատանքները»,-նշված է դեսպանատան տրամադրած պարզաբանման մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Panorama.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031